ՀՀ ՊՆ կարևորում է ԿԽՄԿ միջնորդրությամբ ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
«Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն թշնամին հրադադրի ռեժիմն արդեն մի քանի անգամ խախտել է:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երրորդ անգամ ողջունում է հրադադարի համաձայնությունը
- Քաղաքագետ. Հրադադարը անհրաժեշտ է զենքերը մաքրելու ու լիցքավորելու համար
- Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան
- Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս լկտի պահվածքի վերաբերյալ հետևություններ դեռ կարվեն. Վահրամ Պողոսյանը
- Ժամը 8։00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է
- Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը. ՊՆ խոսնակ
- Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը
- Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն
- Արցախի նախագահը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը
- Փաշինյան. Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը
- Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան: