Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Ռուսաստանը թույլ չի տա. Լավրով
Ռուսաստանը չի սատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության վերաբերյալ դիրքորոշումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը (AMNA) տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները: Մենք չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ դիրքորոշմանը: Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին համարելով բարեկամական և եղբայրական՝ մենք չենք կարող կիսել նման նկրտումները»,- ավելացրել է նախարարը:
«Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ձեր կողմից նշված լարվածության օջախներում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մի շարք վիճահարույց տարածաշրջանային խնդիրներ լուծելու մեր մոտեցումները կարող են էապես տարբերվել»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան ինչպես է դիտարկում Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի, Սիրիայի և Լիբիայի հակամարտություններում:
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ, հստակորեն հանդես են գալիս բացառապես քաղաքական կարգավորման օգտին: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ հենց այդ համանախագահների եռյակն է համընդհանուր ճանաչված միջնորդական ձևաչափը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին