Քաղաքական 17:09 26/10/2020 Հայաստան

Կարմիր Խաչի գրասենյակները հրադադարից հետո աշխատանքի անցնելու համար ավելացրել են ներքին ռեսուրսները

Ռազմագերիների հետ շփումների, հրադադարից հետո հնարավոր աշխատանքների մասին Panorama.am-ը զրուցել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ։

Panorama.am-Այսօր՝ հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 08։00-ին հումանիտար հրադադարն ուժի մեջ է  մտել։ Ռազմաճակատի որևէ հատվածում դրանից հետո իրականցվո՞ւմ է զոհված զինծառայողների մարմինների դուրս բերում։
Զառա Ամատունի-Որևէ նման գործունեության մասին չեմ կարող որևէ բան ասել այս պահին։

Panorama.am-Պատերազմական գործողությունների մեկնարկից մինչ օրս քանի՞ հայ ռազմագերիների հարազատներ են դիմել Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակ։
Զառա Ամատունի-Նաև դա չեմ կարող ասել, մենք մեր ունեցած տեղեկությունները կիսում ենք  ընտանիքների և համապատասխան իշխանությունների հետ, դրանք ենթակա չեն հրապարակման։

Panorama.am-Հարցը անհատական տվյալների  տրամադրմանը չի վերաբերում։
Զառա Ամատունի-Թիվն էլ չենք տալիս։

Panorama.am- Բացի գերեվարված Արեգ Սարգսյանից և Նարեկ Ամիրջանյանից,  այլ ռազմագերիներ իրենց հարազատների հետ շփումներ, հեռախոսազրույցներ ունեցե՞լ են։
Զառա Ամատունի-Այն բոլոր ընտանիքները, որ դիմել են մեզ, իրենք հետ շփման մեջ ենք։

Panorama.am-Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները, բացի երեք հայ ռազմագերիներից, այլ ռազմագերիների այցելե՞լ են։
Զառա Ամատունի-Որևէ այլ այցելություններ ես չեմ կարող հաստատել, դուք կարող եք գրել նաև տիկնոջ մասին, նրան էլ ենք այցելել (խոսքն Ազնիվ Բաղդասարյանի մասին է-խմբ.):

Panorama.am-Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց, որ պատրաստ է միակողմանի կերպով Հայաստանին հանձնել մահացած զինծառայողների մարմինները։  Իսկապե՞ս նման առաջարկ եղել է Ադրբեջանի կողմից։
Զառա Ամատունի-Տեսեք, տարբեր առաջարկներ ու տարբերակներ քննարկվում են կողմերի հետ, իհարկե, կողմի որոշումն է հրապարակել մեկի կամ մյուսի տարբերակը, էլի պետք է ասեմ, որ հաստատել չեմ կարող այդ։ Ես կարող եմ ուղղակի ասել, որ այո, առաջարկներ լինում են, միայն վերջնական համաձայնության գալուն պես մենք կարող ենք ասել, որ սա է տարբերակը, որին մենք մասնակցում ենք կամ աջակցում։

Panorama.am-Ռազմագերիների փոխանակման մասին առաջարկներ եղե՞լ են։
Զառա Ամատունի-Ես չեմ կարող մեր քննարկումների բովանդակությունը ներկայացնել,դրանք, իհարկե, ուղղված են մարդասիրական գործողություններ կատարելուն, բայց իհարկե այստեղ միակ անհրաժեշտությունն այն է, որ պահպանվի հրադադարը և լինի  ապահովություն ու ապահովության երաշխիք թիմերի համար, որոնք կաշխատեն երկու կողմերում։

Panorama.am-Այս պահին չկա՞ այդ երաշխիքը։
Զառա Ամատունի-Այս պահին գործողությունները սկսելու առումով առաջընթաց չկա։

Panorama.am-Գրասենյակին կողմերը փոխանցե՞լ են տվյալներ զոհված զինծառայողների՝ մարտի դաշտից դուրս չբերված մարմինների թվի մասին։
Զառա Ամատունի-Որևէ տվյալով այս պահին կիսվել չենք կարող, ցավոք սրտի։ Ընթանում են քննարկումներ։

Panorama.am-Գրասենյակն ունի՞ տվյալներ, թե Հայաստանում ու Ադրբեջանում այս պահին քանի ռազմագերիներ ու գերիներ կան։
Զառա Ամատունի-Հստակ տվյալներ չունենք, մենք հավաքագրում ենք տվյալները ու դիմում ենք զուգահեռաբեր կողմերին, խնդրում ենք՝ սեպտեմբերի 27-ից ի վեր տրամադրեք բոլոր անձանց տվյալները, որպեսզի մենք կարողանանք այցելել նրանց՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունների, որոնք կողմերը ստանձնել են։

Panorama.am-Անհայտ կորածների մասին ինֆորմացիա ունե՞ք։
Զառա Ամատունի-Մեզ մոտենում են այն անձանց հարազատները, որոնցից երկար ժամանակ տեղեկություններ չունեն, չեն կարողանում գտնել։ Մենք գրանցում ենք, փորձում ենք տեղեկություններ ստանալ, ճշտումներ անել, դա ընթացք է, ցավոք, բարդ ընթացք է՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողություններ են ընթանում, ու դժվար է հստակ տեղեկություններ ստանալ։ Մենք գրանցում են այդ անձանց տվյալները, որպեսզի հետագայում կարողանանք  իշխանությունների հետ ճշտումներ անել։ Գիտեք, այս պահին անհայտ կորածը կարող է հայտնվել կամ կարող է լուր գալ իր մասին։ Այս պահին մենք շատացնում ենք մեր ներքին ռեսուրսները, որոնք թույլ կտան աշխատել արդյունավետ։

Panorama.am-Կարմիր Խաչի գրասենյակն այս պահին ներկայացուցիչներ ունի՞ Արցախում։ Եթե ապահովության երաշխիքներ տրվեն, անմիջապե՞ս են ձեռնամուխ լինելու հումանիտար աշխատանքներին։
Զառա Ամատունի-1992 թվականից Կարմիր Խաչն ունի առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ մենք ունենք թիմ շփման գծի մյուս կողմում՝ Արբեջանի Բարդա քաղաքում,  ինչը թույլ է տալիս համաձայնությունը ձեռք բերելուն պես բավականին արագ անցնել աշխատանքի։ Ներգրավված կողմերի համաձայնությունը պետք է լինի շփման գծի երկու կողմից  էլ, որպեսզի մենք ՝ որպես գործողության մասնակիցներ լինենք ապահով, անվտանգ,  որպեսզի այդ գործողությունը չխաթարվի, որն իհարկե շատ կարևոր է ու պետք էր շատ վաղուց կատարվեր։ Մեր առկա թիմերին միացել են նաև մ փորձագետներ, որոնք կաշխատեն  նաև հետագա ամիսներին ինչպես մեր ներկայացուցիչների, այնպես էլ բնակչության հետ։

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}