Ռուսական ավիահարվածները Սիրիայում ոչնչացրել են Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբներին
Առնվազն 56 ապստամբ է սպանվել և ևս 100-ը վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմական ուսումնական ճամբարում՝ ռուսական ռազմական ինքնաթիռների օդային հարվածներից։ Այս մասին գրում է DW-ն՝ հղում անելով Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կառույցին:
Նշվում է, որ ճամբարը գտնվում է Իդլիբ նահանգում, Թուրքիայի սահմանին մոտ և պատկանում է Ֆայլաք ալ-Շամին՝ սուննի իսլամիստ ապստամբների դաշինքին, որին աջակցում է Թուրքիան։
Ռուսաստանը, որը Սիրիայի կառավարության դաշնակիցն է, մարտին Թուրքիայի հետ միասին միջնորդեց փխրուն զինադադարի՝ նպատակ ունենալով զսպել Դամասկոսի գլխավորած ռազմական հարձակումը ընդդեմ Իդլիբում ապստամբների վերջին հենակետին: Մարտերի արդյունքում տեղահանվել է գրեթե մեկ միլիոն մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան