Ուկրաինայի ՏԻՄ ընտրություններում գործող նախագահ Զելենսկու կուսակցությունը պարտություն է կրում
Ուկրաինացիները կիրակի օրը քվեարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք փորձություն են համարվել նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ նախկին հումորիստը պաշտոնը ստանձնեց անցյալ տարի և խոստացավ արմատախիլ անել էնդեմիկ կոռուպցիան և սատարել վատացող տնտեսությանը: Սակայն Ուկրաինայի 9 խոշոր քաղաքներից և շրջկենտրոններից, կարծես, նախագահական կուսակցության ոչ մի թեկնածու չի ընտրվել քաղաքապետ:
Չնայած նախնական քաղաքական փորձի բացակայությանը, նա արագորեն ամրապնդեց իր իշխանությունը՝ նշանակելով խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում իր կուսակցությունը ստացավ ուժեղ մեծամասնություն: Բայց 42-ամյա Զելենսկու ժողովրդականությունը կայուն նվազում է, քանի որ կենսամակարդակը շարունակում է ընկնել, կոռուպցիան մնացել է լայնորեն տարածված, և Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման բանակցությունների միջազգային ջանքերը չկարողացան շոշափելի առաջընթաց գրանցել:
Նշվում է, որ Զելենսկու կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում միայն երկու քաղաքներում է կարողացել հաղթել, իսկ մնացածում պարտվել է՝ հայտնվելով անգամ երրորդ տեղում։ Քվեների հաշվարկները շարունակվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա