Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Հարություն Թոփիկյանը
Այսօր վաղ առավոտյան, կյանքից հեռացել է Երևանի Պետական Կամերային Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մեծանուն երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Հարություն Թոփիկյանը:
«Անվերջ լուսավոր մարդ, յուրահատուկ ընկեր, եռանդուն ուսուցիչ, հայ ժողովրդի արժանի զավակ, որն իր ամբողջ կյանքը նվիրեց հայ դասական երգչախմբային արվեստի զարգացմանը և տարածմանը ողջ աշխարհում, որի համար մեծն Կոմիտասի անունը եղել է հայ երգչախմբային արվեստի հիմք, դպրոց:
Անդառնալի կորուստ հայ արվեստի, հայ մշակույթի, հայ ժողովրդի, Երևանի Պետական Կամերային Երգչախմբի և բոլոր հարազատների համար: ԵՊԿԵ-ը իր խորին ցավակցություններն է հայտնում՝ տիկին Կարինե Հարությունյանին և ողջ ընտանիքին: Կիսում ենք ձեր և բոլորիս համար այս անդառնալի կորուստը, վիշտն ու ցավ»,- նշում են Երևանի Պետական Կամերային երգչախմբից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան