Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:
Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ իբր հայերը կոպտորեն խախտել են հրադադրի պայմանավորվածությունը՝ կրակելով Լաչինի շրջանի գյուղերից մեկից։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին
- Արցախի նախագահը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը
- Փաշինյան. Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը
- Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան