Հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ և ասել․ Փաշինյան
Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանե,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,-ես իհարկե չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների և համանախագահների արձագանքը դրան, բայց պետք է իմանալ, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի։ Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, բայց օրվա երկրորդ կեսին կարող ենք արձանագրել, որ հրադադարը տեղի չի ունեցել»։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ հրադադարի մասին համաձայնություն առաջին անգամ ձեռք է բերվել ՌԴ նախագահի, երկրորդ անգամ՝ Ֆրանսիայի, իսկ երրորդ անգամ՝ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։
«Մենք դեռ չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի տապալմանը, բայց կեսգիշերն անց հեռախազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոի հետ և ուղիղ ասել եմ, քանի որ իրենց համար առաջին հրադադարն էր, իսկ մեզ համար երրորդը, կարող եմ մոտավորապես կանխատեսել,թե ինչ է տեղի ունենալու վաղը։
Ասել եմ,որ վաղը մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի և մեծ հավանականությամբ Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է հրադադարը խախտել և այլն։ Բայց հիմնական հարցը, որ ես դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առջև հետևյալ է՝ եթե հրադադարը տեղի չունենա, ինչպե՞ս եք պարզելու ,թե ով է դրա մեղավորը և երկրորդը՝ ի՞նչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը խախտող կողմի համար»,-տեղեկացրեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին