Ես ցավալի փոխզիջումների և կապիտուլյացիայի մանդատ ոչ ոքի չեմ տվել. Էլիբեգովա
«Ես, որպես հայ կին, ամուսնուս հետ չեմ պահել առաջնագիծ գնալուց։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, արել եմ իմ մասնագիտական հնարավորությունների չափով մաքսիմումը։ Եթե հերթը հասավ ժողովրդի կարծիքը հարցնելուն, ես ցավալի փոխզիջումների և կապիտուլյացիայի մանդատ ոչ ոքի չեմ տվել։
Նույնը, վստահ կարող եմ ասել իմ մեծ շրջապատի մասին։ Համ զինկոմի հերթում իրանց կանգնելն եմ տեսել, համ կռվելը, համ թիկունքի օգնություն սեփական ուժերով կազմակերպելը։ Չի եղել պետության կողմից որևէ պահանջ, որը որպես քաղաքացի կատարած չլինենք։
Նույնիսկ չենք խախտել ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակումները։»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի։
«Հիմա ես ուզում եմ շատ հստակ պատկերացնել մի հարց՝ հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների, ես կարծում եմ՝ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը նույնիսկ ցավոտ փոխզիջումների պատրաստ է, սակայն հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլացիայի և պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»,- նշել էր նա:
Այժմ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է այս ելույթը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին