Ավստրիայի կանցլեր․ Դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, ի տարբերություն որոշ եվրոպական երկրների ղեկավարների, բազմիցս է հանդես եկել Թուրքիայի ու նրա ներկայիս ղեկավարության սուր քննադատությամբ ու պահանջել պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ։
Կուրցն այս անգամ թվիթերում գրառում է արել՝ դատապարտելով Էրդողանի հայտարարություններն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի վիրավորանքներն ուղղված նախագահ Էմանուել Մակրոնին։ Նրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից և մեր ընդհանուր արժեքներից: Ամբողջական աջակցությունս և համերաշխությունս Ֆրանսիային»,- գրել է Կուրցը։
Նշենք, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ Թուրքիայի գործողություններն արդեն անտանելի են։
Ich verurteile die Beschimpfungen von Präsident Erdogan gegenüber Präsident @EmmanuelMacron. Sie zeigen erneut, dass sich die #Türkei immer weiter von der #EU und unseren gemeinsamen Werten wegbewegt. Volle Unterstützung und Solidarität für #Frankreich. @GillesPecout
— Sebastian Kurz (@sebastiankurz) October 26, 2020
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է
- Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ
- Մակրոնի հոգեկան առողջության մասին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան հետ է կանչել դեսպանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան