Գայանե Սահակյան. Չեմ կարող ասել, որ կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերը շատացել են
Հայաստանում կորոնավիրուսային վարակով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, դեպքերն էլի աճում են: Panorama.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ասաց, որ 2000-ից ավելի դեպքեր են գրանցվում, առայժմ աճի միտումը շարունակվում է, բարձր թվերը կայուն մնում են:
«Այսօր վիրուսի վերարտադրողականության գործակիցը, այսինքն վիրուսի տարածման գործակիցը գրեթե 1,4 է, ինչը նշանակում է, որ մեկ անձը մեկից ավելի մարդու է վարակում: Սա չի խոսում նվազման մասին, այլ աճի և աճի պրոցեսը դեռ կշարունակվի»,- ասաց նա:
Գայանե Սահակյանի խոսքով, հիվանդության կլինիկական դրսևորումը փոփոխության չի ենթարկվել, այսինքն՝ բարձր ջերմություն, ցավեր, ընդհանուր թուլություն, հատուկ թոքաբորբի զարգացում՝ շատ արագ:
«Մեր հիվանդանոցային ողջ ֆոնդը գերհագեցած է, աշխատում է գերծանրաբեռնված:
Չեմ կարող ասել, որ հիվանդության թեթև դեպքերը շատացել են: Ոչ, նույն համամասնությամբ այսօր գնում են՝ նույն ծանրությամբ, նույն կլինիկական դրսևորմամբ»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը:
Հիվանդությունից հիմնականում մահանում են նրանք, ովքեր ունեն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
«Դարձալ առաջին ռիսկի խումբն այն մարդիկ ենք, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ, որի դեպքում կորոնավիրուսային վարակը ծանր ընթացքով է դրսևորվում և բարձր տարիքի անձիք: Դեռ նույն միտումը շարունակվում է, մահերը գերազանցապես գրանցվում են հենց այդ երկու խմբերի շրջանում՝ տարիքով մարդիկ և ուղեկցող քրոնիկ հիվանդություն ունեցողներ»,- նշեց Գ. Սահակյանը:
Հարցին՝ տարիքային խումբը երիտասարդացե՞լ է, նա պատասխանեց.«Տարբերություն չունենք, նույն միտումը շարունակվում է, մահերն առավելապես գրանցում է 70-ից բարձր անձանց շրջանում, հիվանդությունը՝ 49-65 ու 65-ից բարձր տարիքի անձնաց շրջանում: Այս տարիքային դրսևորումն ունեցել ենք նաև նախորդ ժամանակաշարջանում:
Մեր այսօրվա դիտարկումները դա ցույլ չի տալիս»:
Գ. Սահակյանն ասաց, որ գտնվում ենք սեզոնային սուր շնչական վիրուսների, գրիպի աշխուժացման փուլում:
«Այս պահի դրությամբ երկուսը կարող են խառնվել, մարդիկ իրենք էլ շփոթության մեջ ընկեն: Բոլոր դեպքերում գրեթե ախտանիշները նույնն են: Եթե ծանր վիճակը շարունակվում է, շարունակաբար ախտանիշները գրանցվում են, կատարվում է բացառման մեթոդով հետազոտություն, այսինքն կորոնավիրուսային վարակի նկատմամբ նմուշառում, հետազոտություն, եթե բացասական է լինում, արդեն դա վերագրվում է սուր շնչառական վիրուսային վարակին:
Սա էլ 100 տոկոսանոց չէ, որովհետև մենք ունենք կորոնավիրուսային վարակին բնորոշ կլինիկական դրսևորում՝ ծանր թոքաբորբ, նույնը, ինչ դրականների մոտ, բայց այդ անձանց մոտ, որոշ դեպքերում, հետազոտությունը լինում է բացասական: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ վիրուսը սկզբնական շրջանում վերին շնչառական ուղիներում է բազմանում, գոյատևում, հետագայում ավելի խորը հատված է անցում՝ ստորին շնչառական ուղիներ, վերին շնչառականից՝ թիք-ըմպանի հատվածից նմուշառման դեպքում այն կարող է պարզապես չհայտնաբերվել: Իսկ եթե ավելի խորը հատվածներից նմուշառում կատարվի, գուցե հայտնաբերվի, հավականությունն այդ դեպքում ավելի բարձր կլինի, որ հայտնաբերվի»,- ասաց մասնագետը:
Գայանե Սահակյանը կորոնավիրուսով արդեն հիվանդացած ու դեպի ապաքինում գնացող մարդկանց խորհուրդ է տալիս, ինչպես բոլոր վիրուսային վարակների դեպքում, մաքուր օդ, ֆիզիկական ակտիվություն, շատ հեղուկների, վիտամին C-ի ընդունում:
Հարակից հրապարակումներ`
- 26.10.2020. Կորոնավիրուսի 973 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- Ինչպես է տարածվում կորոնավիրուսը
- 25.10.2020. Կորոնավիրուսի 2314 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
- Արցախի ապաստարաններում ավելանում են կորոնավիրուսի դեպքերը
- 24.10.2020. Կորոնավիրուսի 2213 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 23.10.2020. Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- Քիչ չեն COVID-19-ով հիվանդները, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել. Պարոնյան
- 22.10.2020. Կորոնավիրուսի 2306 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- ԱՆ ներկայացուցիչը կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ծայրահեղ ծանր է գնահատում
- Հայաստանում կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել
- 20.10.2020. Կորոնավիրուսի 1234 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
- 19.10.2020. Կորոնավիրուսի 766 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
- 18.10.2020. Կորոնավիրուսի 1694 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին