Եղիշե Կիրակոսյան. Որևէ գրություն չենք ստացել Ադրբեջանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին
Ադրբեջանը ռազմագերիների հարցով որևէ դիմում չի ներկայացրել ՄԻԵԴ։
«Ամեն դեպքում մենք այս պահին ՄԻԵԴ-ից որևէ բան չենք ստացել»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նաև նշեց, որ այս պահին էլ սպասում են Հայաստանի կողմից 8 ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած գործով երեք ռազմագերիների վերաբերյալ պատասխանին։
«Որևէ նոր բան չկա, այնտեղ օրը նոր է բացվել, կարծում եմ, որ այսօր-վաղը կստանանք։ Մենք ամեն բան անում ենք, որ ռազմագերիների անվտանգությունն ապահովվի, նրանց իրավունքները չոտնահարվեն»,-ասաց Ե. Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։ Կիրակոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։
Եվս վեց ռազմագերիների վերաբերյալ Եվրոպական դատարան է դիմել հայաստանցի փաստաբանների խումբը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ռազմագերիների առնչությամբ Եվրոպական դատարան ներկայացված է վեց գործ
- Հայկական կողմը 5 ռազմագերիների մասով ստացել է ՄԻԵԴ-ի պատասխանը
- Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
- Գերեվարված երկու հայ զինվորները զանգահարել են ծնողներին
- Սիրանույշ Սահակյան. ՄԻԵԴ վճիռն ըստ էության բացառում է Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում
- Հայկական ԶՈՒ երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են. Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան