Էրդողանը կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներից
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկու պետությունների սրված հարաբերությունների ֆոնին իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց:
«Քանի որ Ֆրանսիայում նրանք հորդորում են չգնել թուրքական ապրանքներ, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. Ոչ մի դեպքում չեք պատվում նրանց, չգնեք ֆրանսիական արտադրության ապրանք»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Անկարայում ելույթի ժամանակ ասել է Էրդողանը:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանել Ֆրանսիայում ապրող մահմեդականներին:
«Դուք իրականում նացիզմի մի մասն եք: Նրանք, ովքեր Ֆրանսիայի ղեկին են և հոգեկան բուժման կարիք ունեն, սկսել են խրախուսել մահմեդականների վրա հարձակումները»,- ավելացրել է Թուրքիայի ղեկավարը:
Մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծավալուն ելույթ էր ունեցել երկրում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ՝ հայտարարելով, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված համապատասխան օրինագիծը կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Մակրոնը նաև առաջ է քաշել Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպության ստեղծման անհրաժեշտության գաղափարը, որը կօգնի երկրում կառուցել լուսավորված իսլամ: Ելույթի պատճառը ֆրանսիացի ուսուցչի դաժան սպանությունն էր, որը ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հանցագործը գլխատել էր ուսուցչին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին