Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա
Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:
Այսպիսով, Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները