ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երրորդ անգամ ողջունում է հրադադարի համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը հումանիտար հրադադարի վերաբերյալ։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
Նշվում է, որ գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչը կողմերին՝ այս փոխըմբռնման հիման վրա առանց հապաղելու լիարժեք իրականացնելու իրենց համաձայնությունը և վերսկսելու առարկայական բանակցությունները՝ առանց նախապայմանների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նա նաև կոչ է անում կողմերին՝ թույլ տալ մարդասիրական աշխատողների և հումանիտար օգնության և ծառայությունների անվտանգ առաքումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում գտնվող խաղաղ բնակիչներին:
Գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ կողմերը կպահպանեն իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կաշխատեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ կոնկրետ քայլեր կատարելով:
Նշենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն առավոտյան հայտնեց, որ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
Հումանիտար հրադադարը պետք է ուժի մեջ մտներ առավոտյան ժամը 8-ին, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 8։00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է
- Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը
- Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին
- ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը. Թրամփ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան