ՄԱԿ-ը նախազգուշացրել է COVID-19-ի կեղծ դեղերի և պատվաստանյութերի վտանգի մասին
Կազմակերպված հանցավորությունը շատ ակտիվ է կորոնավիրուսի կեղծ դեղեր և պատվաստանյութեր արտադրելու հարցում: Ռիա նովոստիին ասել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ գործադիր տնօրեն Գադա Վալին:
Նա հայտնել է, որ Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացրել է կառավարություններին այն վտանգավոր դերի մասին, որը կարող է ունենալ կազմակերպված հանցավորությունը կեղծ դեղեր արտադրելու մեջ, պատվաստանյութերի բիզնեսում` օգտվելով դեղերի պակասից, երբ տարբեր երկրներում մարդիկ փորձում են պատվաստանյութ ստանալ:
«Կառավարությունները, հիվանդանոցները և տարբեր կազմակերպություններ շտապում են գնել պաշտպանական սարքավորումներ, և պահանջարկը մեծ է, ուստի կեղծ դեղեր և կեղծ անհատական պաշտպանության սարքավորումները ռիսկ են, և հենց այստեղ է կազմակերպված հանցավորությունն ակտիվություն դրսևորում: Մենք ակնկալում ենք, որ դրանք ակտիվ կլինեն պատվաստանյութերի մշակման ողջ ընթացքում»,- նախազգուշացրել է Վալին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 872 նոր դեպք
- 26.10.2020. Կորոնավիրուսի 973 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- Ինչպես է տարածվում կորոնավիրուսը
- Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերով ռեկորդային աճ է գրանցվել
- ԱՆ ներկայացուցիչը կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ծայրահեղ ծանր է գնահատում
- Վիրավորների՞ն սպասարկել, թե՞՝ COVID-19-ով հիվանդներին. մարդիկ ԲԿ-ներին կանգնեցնում են ընտրության առաջ. Պարոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա