Ռուսաստանի սահմանների ուղղությամբ հնարավոր են ակտիվացումներ
Ռուս լրագրող Յուրի Կոտենյոկը գրել է, որ իրավիճակը ԼՂ-ում զարգանում է ըստ իր կանխատեսումների։
«Մեկ ամսվա ընթացքում երրորդ «զինադադարը» ․․․ագրեսոր կողմը չի ցանկանում ինչ-որ ռեալ քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար (զորքերի դուրսբերում, ծանր զենքի համակարգեր, ավիացիա օգտագործելուց հրաժարվելը, ներառյալ հարվածային անօդաչու թռչող սարքեր և այլն): Ավելին, ըստ հայկական կողմի, վերջին մի քանի ժամվա ընթացքում հակառակորդի կողմից կրակի խտությունը կտրուկ մեծացել է՝ օգտագործելով փողային հրետանի։
Դե՝ «զինադադար» է, հասկանում եք:
Խնդիրն այն է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ծրագրերի մեջ չի մտնում (ցանկանում էի գրել Ալիևին, բայց իրականում Բաքվի նախագահը վերածվեց Թուրքիայի գլխավոր շտաբի մամուլի բյուրոյի խոսող ղեկավարի): Էրդողան, որը մտադիր է գնալ մինչև վերջ։
Եկեք չմոռանանք Անկարայի և Կիևի ռեժիմի փոխըմբռնման մասին: Այնպես, որ միանգամայն արժե պատրաստ լինել Արցախում թուրք-ադրբեջանական խմբավորման և Դոնբասում կիևյան կազմավորումների սինքրոն գործողությունների փորձին»,-գրել է լրագրողը միաժամանակ ընդգծել հակամարտության գոտում Կիևի նյութատեխնիկական ապահովման մասին, որն ըստ նրա վկայում է Ռուսաստանի սահմանների ուղղությամբ հնարավոր ակտիվացման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի թիկունքն ու խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի հանցագործությունները՝ ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմում
- Շուշիում վիրավորված ռուս լրագրող. Նույնիսկ Չեչնիայում չեմ տեսել նման դաժանություն
- Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում