Ոստիկանություն. Ոստիկանի մասնակցությամբ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին
Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Ոստիկանությունից հայտնում են, որ ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել:
Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:
Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:
«Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:
Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է: Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,-նշում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում