Քաղաքական 16:20 26/10/2020 Տարածաշրջան

Մենք արդեն պետք է առաջ բերենք Ադրբեջանի կողմից հայոց ցեղասպանության հարցը. պատմաբան

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ մենք պետք է հարյուր տարվա հեռավորությունից ճիշտ պատմական դասեր քաղենք և հասկանանք, որ գործ ունենք մեր ոխերիմ թշնամու հետ, և տրամադրվենք, որ իրավիճակը հարյուր տարի անց հօգուտ հայ ժողովրդի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում երրորդ անգամ հաստատված հրադադարին։

Նա պատմական զուգահեռներ անցկացրեց, և նշեց, որ Թուրքիան հարյուր տարի առաջ նույն սեպտեմբեր ամսին հարձակում իրականացրեց Հայաստանի առաջին Հանրապետության դեմ, և ըստ էության, այս օրերի համընկումը պատահական չպետք է համարել։ Բացի այդ, հոկտեմբերի տասին ևս հետաքրքիր համընկում եղավ, երբ հայտարարվեց հումանիտար հրադադար. 2009 թվականի հոկտեմբերի տասին ցյուրիխյան արձանագրություններ էին ստորագրվել, թեև Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք։

Ըստ պատմաբանի, Թուրքիան ահաբեկիչներին Իդլիբի շրջանից է մատակարարում, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այնտեղից ահաբեկիչներ էլ չեն բերվում, քանի որ բոլոր բազաները ոչնչացված են, և վերջին տեղեկատվությունն առ այն, որ արդեն թուրքական հատուկջոկատայիններ են  բերվում, խոսում է այն մասին, որ նոր ահաբեկիչների մուտք ռազմաճակատի գոտի չկա, և Թուրքիան արդեն ստիպված է ապավինելու սեփական ուժերին։

«Կարծում եմ, որ մեր ռազմավարական դաշնակիցը (Ռուսաստանը, խմբ.), ուղիղ չմիջամտելով ռազմական գործողություններին, անուղղակիորեն աջակցում է մեզ։ Հարյուր տարվա հեռավորության պայմաններում մենք տեսնում ենք, որ իրավիճակը հգուտ հայ ժողովրդի է։ Նաև չմոռանանք, որ մենք հաղթանակած բանակ ունենք, որը տարածաշրջանում համարվում է լավագույնը։ Այս պահին Արցախյան ազատամարտից և Ապրիլյան քառօրյայից հիմնական տարբերությունն այն է, որ միայն ադրբեջանական ուժերը չեն պատերազմում, այլ նաև ներգրավված է Թուրքիան՝ իր F16-երով, նաև ահաբեկիչներով ու հատուկջոկատայիններով։ Կարոծում եմ, որ անգամ այս պարագայում մեր բանակն ու ժողովուրդը ունակ է հաղթահարելու այս հերթական դժվարությունը, և ապացուցելու մեր հայրենիքում մեր ապրելու, զարգանալու իրավունքը»,- նշեց նա։

Արմեն Մարուքյանը նկատեց, վերջին շրջանում նաև շատ է խոսվում ցեղասպանության վտանգի մասին, քանի որ մենք գործ ունենք ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եվ դա Թուրքիայի դեպքում բնական է, քանի որ մենք գիտենք թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պետք է հիշենք Բաքվի հայերի 1918 թվականի կոտորածը, 1988-ի Սումգայիթի կոտորածը:

«Կարծում եմ, որ մեր ԱԺ-ը պետք է ավելի հստակ իրավաքաղաքական գնահատական տա։ Մենք ընդունել ենք մի շարք բանաձևեր, որտեղ այդ կոտորածներն անվանել ենք պարզապես ջարդեր։ Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը, որ դրանց հստակ գնահատական տրվի։ 1988-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի գերագույն խորհուրդը օրենք է ընդունել՝ Հայոց ցեղասպանության դատապարտման, կարծում եմ, որ այս նույն համատեքստում կարելի է այդ օրենքում լրացում կատարել՝ նշելով, որ խաղաղ բնակչության դեմ արված քայլերը ոչ այլ ինչ են, քան այդ ցեղասպանության շարունակություն։

Նույն բանակցային սեղանի շուրջ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը Խոջալուի ծեծված թեման է բերում և ուզում է դա առաջ տանել։ Մենք արդեն պետք է առաջ բերենք Ադրբեջանի կողմից հայոց ցեղասպանության հարցը, որպեսզի ցույց տանք նաև այսօրվա գոյաբանական խնդիրների առկայությունը։ Այսինքն՝ այս պահին Թուրքիան և Ադրբեջանը խոսքից անցել են կոնկրետ  գործի, և սա արդեն գոյաբանական խնդիր է»,- շեշտեց պատմաբանը։

Պատմաբանը նաև նշեց, որ Ադրբեջանում մշտապես բարձրացնում են փախստականների և նրանց վերադարձի հարցը։ Բայց դրա հետ մեկտեղ, ո՛չ նրանք, ո՛չ մենք չենք խոսում Ադրբեջանից ավելի քան 400 հազար հայ փախստականների մասին։

Նրա խոսքով,  հայ փախստականների հարցը երբեք չի բերվել բանակցային սեղան, չնայած դրա համար հայկական կողմն ունեցել է եւ ունի բոլոր իրավունքներն ու հիմքերը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}