«Պահանջում ենք իրավունք՝ մեր հողում ապրելու և արարելու». արցախցի կանայք ԵՄ գրասենյակի դիմաց են
Արցախցի կանայք և երեխաները, որոնք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տները, այսօր վաղ առավոտյան ԵՄ ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանց ձեռքերում կան պաստառներ տարբեր գրառումներով՝ «Stop Azerbaijan agression», «Stop Turkey», «Recognize Artsakh»: Նրաք նամակ են պատրաստել և այն ցանկանում են հանձնել ԵՄ ներկայացուցիչներից մեկին։
Ակցիայի մեկնարկն ազդարարվեց Արցախի հիմնի կատարմամբ, ապա «Արցախ» վանկարկումներով։
Հիշեցնենք, որ բազմամարդ բողոքի ակցիաներ արդեն մի քանի օր է, ինչ անցկացվում են։ Նման ակցիաներ են եղել ՄԱԿ-ի գրասենյակի, ինչպես նաև Հայաստանում տարբեր պետությունների դեսպանատների դիմաց։
Ակցիայի մասնակիցները պահանջում են կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան։
«Այսօր Արցախի մայրերը, երեխաները, կանայք ու քույրերը, որոնք Երևանում են հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով, եկել են ԵՄ գրասենյակի դիմաց, որպեսզի պահանջեն՝ այլևս չլռել։ Պահանջում ենք, որպեսզի այլևս չլռի ԵՄ-ը։ Մենք չենք պահանջում մեզ պաշտպանել, մենք պահանջում ենք՝ իրավական գնահատականներ տալ այն ամենին, ինչ կատարվում է այսօր Արցախում։
Պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որ վերջապես հավասարության նշանը հանեք։ Մենք պահանջում ենք, որ վերջապես ունենանք իրավունք՝ մեր հողում ապրելու և արարելու։ Մենք չենք գնալու այստեղից, քանի դեռ ԵՄ ներկայացուցիչը չներկայանա և չվերցնի նամակը, որը պատրաստել ենք մենք՝ արցախցի կանայք։ Այսօր պետք է մեր պահանջները լսվեն, մենք ոչ մի տեղ չենք գնա»,- նշեցին ակցիայի մասնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Վերջ ցեղասպանությանը, Արցախը Հայաստան է. Սիրիայում հայերը բողոքի ակցիա են անցկացրել
- Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ
- Արցախը Հայաստան է. Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել
- Ամերիկահայերը Դալասում ակցիա են արել՝ ընդդեմ թուրքական ԱԹՍ-ի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու
- Եվրոպա, արթնացի՛ր, Էրդողանը քո մեջքի հետևում է. Ակցիա՝ Բարսելոնայում
- Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան