
Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց ոչ առանց խնդիրների. Սերգեյ Լավրով
Ռուսաստանը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ աշխարհում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց ոչ առանց խնդիրների: Մեր մոտեցումները որոշակի խնդիրների հարցում ամեն ինչում չեն համընկնում: Բայց երբ ընդհանուր հայտարարներ ենք գտնում՝ մենք համատեղում ենք ջանքերը և օգնում շարժվել դեպի այն պայմաններ, որոնք անհրաժեշտ են ճգնաժամային իրավիճակները լուծելու համար: Մենք կշարունակենք այս փոխգործակցությունը Թուրքիայի հետ», - ասել է Լավրովը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: