Հատկապես կոնկրետ պաշտոնյաները թշնամու խոշորացույցի տակ են. Տիգրան Աբրահամյան
«Մենք վերջապես պետք է սովորենք անվտանգային թեմաների շուրջ դիսկուրսը անհրաժեշտ ռամկաների մեջ քննարկենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ հատկապես պատերազմի թեժ օրերին, հաճախ ձևակերպումներ ես լսում մեր անվտանգությանը վերաբերվող խնդիրների մասին, այն էլ պետական պաշտոնյաների շուրթերից, որոնց հանրայնացումը լուրջ հարցադրումներ է առաջացնում։
«Խնդիրների, որի մասին թշնամին ամեն գնով կցանկանար տիրապետեր։
Մենք դրա մասին, չգիտեմ թե ինչու խոսում ենք բաց հարթակներում։
Հասկացեք, հատկապես կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել»,- բացատրում է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին