Փաշինյանը «ցավոտ զիջումների» և «կապիտուլյացիայի» մասին
«Գուցե մենք ենք մեղավոր մեր դիրքորոշումներով, որ չի հաջողվում հրադադար հաստատել կամ հարցին լուծում տալ,- ֆեյսբուքյան եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,-Ես ուզում եմ իմանանք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն։ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ընդ որում՝ այս պահանջարկը ոչ միայն այսօրվա, այլև պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանջարկ է։ Ես մի քանի անգամ ասել եմ, որտեղ մենք ճկունություն ենք ցուցաբերել, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար,քանի որ ցանկացել են ավելին։
Մեր արձանագրումն այն է, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ուզում է ոչ թե ԼՂ հարցի կարգավորում , այլ ուզում է ԼՂ-ի կապիտուլացիա։․
Պատասխանենք մի հարցի,արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների,
Այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցավոտ, բայց հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի և հայ ժողովուրդը, որքան էլ անհավանական է թվում սահմանափակ ռեսուրսների դեպքում, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու։
Հաշվի առնելով նաև մեզնից ակնկալվող միջազգային ճկունությունը , պետք է ուժ ունենանք գործել մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլացիայի։ Պետք է իրավիճակը դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի համար պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ լինի փոխզիջում, այսինքն՝ Ադրբեջանի համար ընդունելի լինի փոխզիջումային տարբերակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին