ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը
Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որում քննարկվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։
ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացնելով նախագիծը նշեց․
«Օրենքի նախագծով նախատեսվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագորման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործելու պայմանները։ Մասնավորապես, գույքի օգտագործման ընթացքում վնաս հասցնելու պարագայում համապատասխան կարգավորումները»։
Բալայանը նաև հստակեցրեց՝ գույքը վերցնելիս որոշակի արձանագրություն է կազմվում, որևէ վնասի դեպքում էլ փոխհատուցում է նախատեսված։
Մեկ այլ նախագծերի փաթեթով էլ սահմանվում է «Աշխարհազոր» եզրույթը՝ որպես ՀՀ վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանության կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ։
«Առաջարկվող կարգավորումների համաձայն՝ «Աշխարհազորը» գործելու է տարածքային սկզբունքով և, ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, բրիգադներից, գումարտակներից։
Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է ԶՈւ շտաբի պետի կողմից աշխարհազորային շտաբի միջոցով։ Աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու ՏԻՄ ղեկավարի տեղակալը, իսկ Երևանում՝ քաղաքապետի տեղակալը»,- ասաց Տիգրան Բալայանը։
Փոխնախարարը հստակեցրեց՝ «Աշխարհազորը» բացառապես կամավորական սկզբունքով է և այն քաղաքացիների համար է, որոնք համապատասխան զինվորական պարտավորություն չունեն։
ԱԺ արտահերթ նիստում վերոգրյալ օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 71 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան