Գորիսի գնդացրորդ քաղաքապետ. Մենք սյունեցի ենք, մեր ողնաշարը պինդ է
«Գորիսի ջոկատը հոկտեմբերի մեկից մինչ օրս սյունեցի Մելոյի գլխավորությամբ մարտական տարբեր խնդիրներ է լուծում, մինչ օրս էլ խրամատում ենք»,-«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է դիրքում կանգնած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Նա համատեղում է գնդացրորդի ու համայնքապետի աշխատանքը, հանգիստ է, համայնքի գործերն անողներ կան, մարդիկ աշխատում են 24 ժամ։
«Ոնց մենք ենք լինիայում գործ անում, այնպես էլ նրանք են կատարում։ Ստացվում է, ամեն ինչ փառքով ու պատվով, պատշաճ մակարդակով կատարում ենք, որևէ թերացում չի եղել ու համոզված եմ, չի էլ լինի։ Իհարկե, կոնկրետ Գորիս քաղաքի վրա մեծ բեռ է դրված, բայց մենք սյունեցի ենք, մեր ողնաշարը պինդ է, մինչև հաղթանակի կետը կռիվը տանող ենք»,-ասում է 29-ամյա Առուշ Առուշանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան