Թուրք պատգամավոր. Հայերի նկատմամբ ատելության խոսք է կիրառվում
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուի գլխավորությամբ Պոլսի հայոց պատրիարքարան և այլ հայկական հաստատություններ կատարված այցից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի խորհրդակցություն, ինչից հետո Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինը մասնավորապես ասել է.
«Տարիներով Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա Ղարաբաղի հարցն այս օրերին ռազմական բախումների է վերածվել: Այդ բախումներով պայմանավորված Թուրքիայում և Ստամբուլում ստեղծված հոգեբանական մթնոլորտի պայմաններում այստեղ ապրող, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ու մեր երկիր եկած, բայց քաղաքացի չհանդիսացող հայերից ցանկացանք իմանալ, թե արդյոք տեղի է ունեցել նրանց իրավունքների ոտնահարում կամ արդյոք ենթարկվել են հանրային ու սոցիալական ճնշումների։
Գոհունակությամբ պետք էհայտանեմ, որ մինչև այսօր հանձնաժողովին ուղղված որևէ դիմում չի եղել: Այսօր լսեցինք հայ համայնքի կրոնական ու հանրային դերակատարների տեսակետներն ու առաջարկները, որից պարզ դարձավ, որ նրանց վրա ոչ պետական պաշտոնյաների, ոչ էլ հասարակ քաղաքացիների կողմից ճնշում չի եղել: Սակայն պետք է մի բան ընդգծել. ցավոք սոցմեդիայի միջոցների ու լրատվամիջոցների շատացման հետ զուգահեռ նրանց (հայերի) նկատմամբ ատելության խոսք է կիրառվում: Ատելության խոսքը Թուրքիայի Հանրապետության օրենքներով հանցագործություն է համարվում: Թուրքիան այս պահին հայ-ադրբեջանական բախումներում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին, բայց դա չի կարող ներկայացվել որպես ատելության խոսքի հիմնավորում, մեր հայ քաղաքացիների վրա ճնշումներն անընդունելի են»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան