Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով կմեկնի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա․ Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, որպես Իրանի հատուկ բանագնաց, կմեկնի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների համար՝ նպատակ ունենալով նպաստել հակամարտության լուծման Իրանի նախաձեռնությանը: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Այսօր Խաթիբզադեն ասել է, որ Արաղչին պետք է նպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության լուծման նախաձեռնությանը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Արաղչին ժամանել էր ադրբեջանա-հայկական հակամարտության գոտուն սահմանակից տարածքները:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահման
- Իրանի հստակ ուղերձը Թուրքիային․ Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան