«Հրապարակ». ԱԺ նիստը հնարավոր է չկայանա քվորումի բացակայության պատճառով. Օրակարգում ընդգրկված պատերազմին առնչվող հարցեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում պետք է մեկնարկեր հերթական քառօրյան։ Ըստ կանոնակարգի՝ քառօրյայի օրակարգը նախ հաստատվում է ԱԺ խորհրդի նիստում։ Այն նշանակված էր երեկ՝ ժամը 16։00-ին, սակայն ԱԺ-ից տեղեկացրին, որ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայացել։ Պատգամավորներից շատերը մեկնել են ռազմաճակատ, բացի այդ՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքը ևս մուտք է գործել խորհրդարան, կան պատգամավորներ, որոնք վարակվել են ու բուժում են ստանում, ինչի պատճառով էլ խորհրդարան չեն ներկայանում:
ԱԺ-ից մեզ հայտնեցին, որ ամեն ինչ կանեն, որ այսօր քառօրյան կայանա։ Ի դեպ, խորհրդի նիստի օրակարգից պարզ էր դառնում, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին, ինչպես նաև վարկային համաձայնագրեր, որոնք պետք է վավերացվեն ԱԺ-ի կողմից։ Փոխարենը վճռաբեկ դատարանի նախագահի և անդամների ընտրության հարցերն օրակարգում տեղ չէին գտել։ Նշենք, որ խորհրդի նիստի օրակարգում էր նաև 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների հարցը, նախատեսվում էր քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում կազմակերպել նոյեմբերի 2-ից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: