ՊՆ ներկայացուցիչ. Պատերազմը փոխել է իր բնույթը
«Ասկերանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ մի քանի օր շարունակ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել»,- տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։
Նրա խոսքով, հայկական ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ։
«Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ, քան դաշտավայրային պայմաններում։ Այստեղ ավելի շատ ընթանում է փոքր խմբերի դեմ պայքար, երբ հրետանին նույն սաստկությամբ ու ուժեղությամբ չի կիրառվում»,- ասաց նա։
Անդրադառնալով Թուրքիայի հատուկ ջոկատայինների Հայաստանի հետ սահմանին տեղակայելու մասին լուրերին, Ա. Հովհաննիսյանն ասաց, այս պահին չի կարող հաստատել, թե որ երկրի հատուկ ջոկատայիններն այս պահին որտեղ են գտնվում, բայց մի բան կարող է պնդել։
«Նրանք կան Ադրբեջանի զինված ուժերում։ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի ամեն կերպ ունեն Թուրքիայի աջակցությունը՝ տեխնիկական, մասնագիտական, զենքի կիրառմամբ։ Սա փաստ է»,- ասաց նա։
Ամփոփելով խոսքը, Հովհաննիսյանը նշեց՝ պատերազմը շարունակվում է, այն փոխել է իր բնույթը։
«Այն նույն ուժգնությամբ, նույն բարդությամբ, արագությամբ մարտեր չեն վարվում, բայց վարվում են բարդ մարտեր անտառներում, լեռներում, կիրճերում։ Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են դիմել՝ թողնելով զինտեխնիկա։ Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական, տեխնոլոգիական առավելությունները՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով՝ տեղանքով, մեր հմտություններով, մեր փորձով։ Իրավիճակը մի փոքր այլ է։ Դրանով պայմանավորված փոխվել է նաև տեղեկություններ հայտնելու մեր դինամիկան։ Վստահ եղեք, հաղթելու ենք»,- նշեց նախարարության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի էժանագին սադրանքը հաստատում է, որ վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի․ ԱԳՆ
- Պն ներկայացուցիչ. Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա
- Մայք Պոմպեոն Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկին պնդել է դադարեցնել ռազմական գործողությունները
- Ոչ ՀՀ ԶՈւ-ն ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
- ՊՆ. Զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին