Հայոց բանակն իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա. Բագրատյան
«Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում պատերազմ է։ Հայ ազգը մշտապես մարտնչել ու մարտնչում է դարավոր թշնամու ոճրագործությունների դեմ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով, այս օրերին մեզնից յուրաքանչյուրի պարտքն է ակտիվ մասնակցել զորահավաքներին ու հաղթանակը դարձնել անբեկանելի։ Ըստ պատգամավորի, թշնամու չի հաջողվի կոտրել հայ ազգի ոգին։
«Պետք է ոգեկոչվենք, մեկ բռունցք դառնանք, հանուն հայրենիքի ձեռք ձեռքի տված պայքարենք՝ որպես մեկ ընտանիք։ Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ պետք է ապացուցենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, և որ Արցախը հավերժ է՝ մեր բանակի, մեր ժողովրդի և մեր ազգային համախմբվածության շնորհիվ։
Կոչ եմ անում բոլոր պետություններին ճանաչել Արցախի անկախությունը՝ դրանով իսկ կանխելով Արցախի դեմ իրականացվող վայրագությունները՝ մարդկային, մշակութային և հոգևոր արժեքների նկատմամբ։ Մեր հաղթանակի առավել մեծ ապացույցն այն է, որ հայ ժողովուրդը ոչ միայն պաշտպանում է հողը հայրենյաց, այլ նաև պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ։
Վստահ եղեք, հայոց բանակն իր զինանոցում ունի հզորագույն միջոցներ, որոնք կիրառելու ժամանակ դեռ կունենա։ Պարզապես պետք է վստահել ռազմական ղեկավարությանը»,- շեշտեց պատգամավորը։
Նա նշեց, որ ժամանավոր են որոշ հաջողություններն ու անհաջողությունները, պարզապես պետք է վստահել ռազմական ղեկավարությանը.
«Վերջնական հաղթանակը մերն է լինելու, քանզի Ղազանչեցոց եկեղեցին, թեպետ վիրավոր, բայց ղողանջում է...»,- ասաց պատգամավորը։
Նա մեջբերեց նաև ՌԴ հետախուզության գնդապես Ալեքսանդր Ժիլինի խոսքը, որ Հայաստանն ամբողջությամբ բարոյական իրավունք ունի օպերատիվ, տակտիկական հրթիռներով, այդ թվում Իսկանդերով հարվածելու Բաքվի նավթամուղերին, և դադարեցնելու պատերազմը.
«Մտածելու ժամանակն է։ Հաղթելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, հայերի դեմ իրականացվող ցեղասպանության վերջնական փուլն է. Ենգիբարյան
- Հարսը՝ Ղազանչեցոց եկեղեցուց. Սա մեր բողոքն է ու մեր պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան