Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
Հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%:
Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:
Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ այսօր տեղի կունենա մամլո ասուլիս։