
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1824 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1824 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 32 127 դեպք: Ապաքինվել է ևս 1 262 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 12 632:
Կորոնավիրուսից մահացել է ևս 23 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 238:
Կարանտինի ռեժիմում է մնում 3 769 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 3 832-ը:
Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 2 249 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 872 դեպք, ապաքինվել՝ 603 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին