Գեներալ Միքայել Արզումանյանը 22 տարեկանում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել. Տիգրան Աբրահամյան
«Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։
ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։
Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։
Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։
Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին»,- նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Հատկապես կոնկրետ պաշտոնյաները թշնամու խոշորացույցի տակ են. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին