Ադրբեջանցի ռազմագերի. Հրաման էր տրված՝ ոչնչացել հայ զինվորներին, գրավել ու տեղակայվել հայերի մարտական դիրքերում
ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է Ադրբեջանից ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը։
«Ներկայումս ես ինձ նորմալ եմ զգում, լավ եմ, օրվա ընթացքում ինձ երեք անգամ կերակրում են, ջուր են տալիս, առողջական վիճակս լավ է, այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան։
Ձախ ոտքից վիրավորել են, ամեն օր վերքս մշաkվում է, վիրակապս փոխվում է»,- ասում է ռազմագերին։
Նա պատմում է, որ սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանում հայտարարվել է զորահավաք։ Նրա խոսքով, ամռանն անցկացվել են համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնք ավարտելուց հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմy մնացել է Ադրբեջանում։ Ըստ ռազմագերու, տեղեկացել է, որ պատերազմը սկսելու ժամանակ իրենց պետք է օգնեն նաև Պակիստանից ժամանած զինծառայողները։
«Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, նպատակն էր՝ լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը։
Թուրքիայից ժամանած զինվորականները միայն մեզ հետ չեն անցկացրել դասընթացներ, նաև մյուս ստորաբաժանումների հետ։
Թուրքերը, երբ մեր զորամաս էին ժամանել, ասել են՝ պատրաստվենք, որ լեռներում պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցկացվեն։ Մեզ ասվել է պատրաստվենք պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու, պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու՝ հայկական դիրքերի ուղղությամբ։
Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել փակcված համազգեստի վրա։ Մենք նրանց դիմել ենք ոչ անունով, ոչ ազգանունով, ուղղակի դիմել ենք հրամանատար։
Սեպտեմբերի 20-21-ին զորամասի մեր գումարտակով դուրս ենք եկել զորամասից և շարժվել ենք դեպի Գյուլիստանի ուղղությամբ։ Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու, այսինքն` հայկական դիրքերը դատարկ են, 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել նրանց էլ ոչնչացել, գրավել ու տեղակայվել հայերի մարտական դիրքերում։ Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- պատմում է ադրբեջանցի ռազմագերին։
Նրա խոսքով, իրենց պետությունը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։
«ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, դրանք թուրքական կամ իսրայելական արտադրության են եղել։ Թե կոնկրետ ով է կառավարել, չեմ տեսել, մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել։
Քաղաքացիական բնակիչների տների բակերում, որտեղ ապրում են քաղաքացիական բնակիչներ, տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում։ Այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել, բնակվել»,- հարցաքննության ժամանակ ասում է Էմին Բախշալիևը։
Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսում ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել էր, որ այս պահի դրությամբ հայկական կողմ ունի ադրբեջանական կողմից հարցաքննված 2 ռազմագերի։ Նա տեղեկացրել էր, որ հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում։ Երկուսի մասով տվյալները ճշտվում են։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում թուրք զինվորականներն անձամբ են իրականացրել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները. ՀՀ ՔԿ
- Ապատեղեկատվություն է, որ տարածված տեսանյությում երևացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է. Վարդանյան
- ՔԿ պաշտոնյա. Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի հարցաքննված ռազմագերի, Ադրբեջանում՝ 17 հայ զինծառայող
- Փաստաբան. Ռազմագերիների առնչությամբ Եվրոպական դատարան ներկայացված է վեց գործ
- ՀՀ ՊՆ կարևորում է ԿԽՄԿ միջնորդրությամբ ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը
- Հայկական կողմը 5 ռազմագերիների մասով ստացել է ՄԻԵԴ-ի պատասխանը
- BBC-ն հակադարձում է ադրբեջանական քարոզչությանը՝ Հադրութում գերիների սպանության տեսանյութը կեղծ չէ
- Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն. Զոհրաբ Մնացականյան
- Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն
- Ադրբեջանի կողմից դիերի և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր կան. Բեգլարյան
- Համարյա ոչ մեկին չէի ճանաչում. ադրբեջանցի ռազմագերի
- ՊՆ ներկայացուցիչ. Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության ցուցիչն է
- Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
- Ադրբեջանցի ռազմագերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին
- «Razm.info». Հայ գերիներին գնդակահարած հատուկջոկատայիններից մեկը ոչնչացված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան