Ոչ մի երկիր չի կարողացել հասնել հաջողության՝ ռազմական հանցագործություններ կատարելով. Վլադիմիր Վարդանյան
«Րոպեներ առաջ եմ խոսել ՔԿ նախագահի հետ, և պարզապես պետք է ասեմ հետևյալը՝ նյութերն ուսումնասիրվել են, և քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այսինքն՝ նման դեպք չունենք»,- խորհրդարանում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հայտարարությանը։ Վերջինս նշել էր, որ վերջերս Ճամբարակից լուր են ստացել, թե ռազմական դրության ընթացքում ցուրտ եղանակի պատճառով վաշտի հրամանատարը տղաներին հանձնարարել է ցախ բերել, տղաները գնացել են Տավուշի անտառներ, ամենայն հավանականությամբ ծառ են կտրել, քրգործ է հարուցվել։
Ըստ Վլադիմիր Վարդանյանի, ոչ մի երկիր չի կարողացել հասնել հաջողության՝ ռազմական հանցագործություններ կատարելով։
Նա նշեց, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների քանակը հանգեցնելու է նրան, որ իրենք լիակատար պարտություն են կրելու, և վաղ թե ուշ այդ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու։
«Պետք է միշտ հիշեցնել Ադրբեջանի ղեկավարությանը, որ իրենք անձնական պատասխանատվություն են կրելու ռազմական հանցագործությունների դեպքում»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան