Եթե հարձակում է եղել արդեն հարավային սահմանապահ ուղեկալի վրա, ապա սա արդեն նոր որակ է. Կարեն Հովհաննիսյան
«Սպասելի էր, որ հրադադարի ռեժիմը չի հաստատվի, քանի որ երկու համանախագահ երկրների միջնորդությունը չընդունվեց ու չընկալվեց, հետևաբար երրորդը նույնպես չէր լինելու»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ ոչ միայն չի պահպանվում հրադադարը, այլև խաղաղ բնակավայրերն են հրթիռակոծվում, որտեղ կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում:
Կարեն Հովհաննիսյանի խոսքով, հրադադար հաստատելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները չպահպանելը կանխատեսելի էր, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանության մեջ այն միֆն է գերիշխում, որ այս պատերազմի միջոցով կարող են լուծել Արցախի հարցը:
Փորձագետը նկատեց, որ մեզ համար չպետք է նորություն լինի նաև Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ այսօրվա ոտնձգությունը, որովհետև պատերազմի առաջին օրերից եղել են նման դեպքեր: Նա հիշատակեց Վարդենիսի դեպքերը, որտեղ նաև խաղաղ բնակիչ զոհվեց, տների վրա ԱԹՍ-ներ ընկան:
«Մյուս կողմից էլ, եթե դիտարկենք, որ հարձակում է եղել արդեն հարավային սահմանապահ ուղեկալի վրա, ապա սա արդեն նոր որակ է և այն արդեն այլ ուղղությամբ է տանում ամեն ինչ: Որովհետեև, այդ ուղղության վրա, նույնիսկ եթե Իրանի տարածքում է ընկել հրթիռը և պատճառաբանել են, որ սխալմունք էր եղել, ապա այստեղ այն արդեն սխալմունք չէ և Հայաստանի Հանրապետությունն արդեն պետք է օգտագործի իր ողջ ներուժը, որպեսզի արժանի հակահարված տա: Ինչու չէ, նաև պետք է ՌԴ-ին դիմի, քանի որ նրա հետ բազմաթիվ համաձայնագրեր կան կնքած, որոնք հստակ ասում են, թե որ դեպքում է ռազմական շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի հետ համագործակցելու: Այնպես որ՝ այս առումով բոլորովին այլ իրողության ենք այլևս բախվում»,- հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են