Դեկտեմբերին պարզ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը․ Էնթոնի Ֆաուչի
ԱՄՆ-ում ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Էնթոնի Ֆաուչին անդրադարձել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի թեմային:
Պատասխանելով ընտրարշավի ժամանակ նախագահ Թրամփի այն պնդմանը, որ մինչև տարեվերջ պատվաստանյութը հասանելի կլինի ամերիկացիների համար, Ֆաուչին ասել է․ «Դեկտեմբերի սկզբին պարզ կլինի, թե արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութն անվտանգ է ու արդյունավետ»:
Ֆաուչին նաև ընդգծել է, որ համատարած օգտագործման համար պատվաստանյութը հասանելի չի լինի առնվազն նախքան 2021-ի տարեվերջ, գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է առնվազն 225 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան