Թշնամին հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.
«Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը «ցավոտ զիջումների» և «կապիտուլյացիայի» մասին
- Հրադադարն այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից․Ա․Հարությունյան
- Հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ և ասել․ Փաշինյան
- Սենոր Հասրաթյան. Լիարժեք հրադադար հաստատելու և պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ
- Փաշինյան. Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է
- Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Փաշինյան
- Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարը
- Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին նոր հրադադար. Աննա Նաղդալյան: