Հունաստանի ԱԳ նախարար․Թուրքիան տուրիստական գործակալություն է ջիհադիստների համար
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նախօրեին Աթենքում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալություն: Այս մասին գրում է Greek City Times-ը։
«Մեր երկրների հարաբերությունները տևել են դարեր շարունակ: Մենք կարևորեցինք երկկողմ քաղաքական շփումների ամրապնդումը: Ռուսաստանը եվրոպական ճարտարապետական անվտանգության բաղկացուցիչ մասն է և կմնա », - ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
«Ցավոք, տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր հայտարարը Թուրքիայի ապակայունացնող գործոնն է: Ես հայտնել եմ իմ անհանգստությունը ջիհադիստների համար տուրիստական գործակալություն դարձած Թուրքիայի դերի վերաբերյալ», - հայտարարել է Հունաստանի արտգործնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին