Պեսկով. Ղարաբաղյան հարցի բանակցություններում ցանկացած երկրի մասնակցության համար պետք է Երևանի ու Բաքվի համաձայնությունը
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ցանկացած երկրի ներգրավվման համար պետք է լինի Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Թուրքիան պետք է ներգրավված լինի բանակցությունների հաջորդ փուլում։
«Այստեղ կարևոր է երկու կողմերի տեսակետը՝, ի նկատի ունեմ հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Միայն նրանք կարող են տալ համաձայնություն կամ ցանկանալ այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին