Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, եթե վստահ լինի, որ միանշանակ դրական պատասխան կստանա. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալնե Սիմոնյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀԱՊԿ-ում և նմանատիպ այլ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ.
«Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք տեսնենք, որ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում կասկածի տակ դնել, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այն կստանա միանշանակ դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանի վտանգի պարագայում, ես վստահեցնում եմ, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն թողնի, որ այդ իրավիճակը շատ խորանա»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են ՀԱՊԿ-ի՝ ԼՂ հակամարտությունում ներգրավելու հավանականությունը
- Երբ կարող է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին