Գագիկ Թևոսյանը հեռացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի պաշտոնից
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնից ազատման հետ կապված մամուլում շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրենի ղեկավար Արմեն Աբազյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե տարածվող լուրերի համաձայն դավաճանության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, նա չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի ռազմական գործողությունները։
«ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը, դրանից ավելի տեղեկատվություն չեմ կարող տալ»,- նշեց նա։
Ա. Աբազյանն ասաց, որ Ա.Քյարամյանի դեմ հարուցված քրեական գործ չկա։
Հարցին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ևս հեռացվել է պաշտոնից, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց, որ այո։
Հիշենենք, որ հոկտեմբերի 8-ին պաշտոնից ազատվել էր նաև ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել էր Վաղինակ Սարգսյանը, Արման Մարալչյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:
Հարակից հրապարակումներ`
- Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
- ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա