ԱԺ-ն ընդունեց «Վարձկանների հավաքագրման..., և ֆինանսավորման դեմ» միջազգային կոնվենցիան
«Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան։
Նրա խոսքով, կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չօգտագործել, չֆինանսավորել կամ չուսուցանել վարձկանների՝ միջազգային իրավունքով ճանաչված ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի լեգիտիմ իրականացման խոչընդոտելու նպատակով, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն պարտավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նշված արարքների կանխարգելման և հետապնդման համար:
Արդարադատության փոխնախարարը շեշտեց՝ կոնվենցիային անդամակցումը մեզ համար մի քանի կարևոր հանգամանքներով է էական այս իրավիճակում.
«Կոնվենցիայի կետերով կարելի է պատասխանատվության ենթարկել նաև Թուրքիային և Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների կիրառման համար»:
Ներկայացված նախագծին կողմ քվեարկեց 71 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին
- Վերադարձի դեպքում՝ 1800,իսկ չվերադառնալու դեպքում 30 000 ԱՄՆ դոլար է վարձկան գրոհայիններիների աշխատավարձը․ Նովայա Գազետա
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի