Փաշինյանը Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Հարակից հրապարակումներ`
- Մայք Պոմպեոն Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկին պնդել է դադարեցնել ռազմական գործողությունները
- Հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ և ասել․ Փաշինյան