Ապատեղեկատվություն է, որ տարածված տեսանյությում երևացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է. Վարդանյան
Ապատեղեկատվություն է, թե տարածված տեսանյությում երևացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Տեսանյութը, որը տարածվել է՝ իբր ռազմագերի է ու հայերեն է խոսում, այս պահի դրությամբ ստացված տվյալների համաձայն, անձը Հայաստանի քաղաքացի է, որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի Զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունների։ Միգուցե սխալ ներկայացման արդյունք է։
Տվյալներ են ձեռքբերվել, հիմնավորվել է, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ռազմագերու կարճավիճակ չկա։ Այսինքն ապատեղեկատվություն է, որը սխալ է ներկայացվել հանրությանը»,- ասաց Ռ. Վարդանյանը։