ՔԿ պաշտոնյա. Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի հարցաքննված ռազմագերի, Ադրբեջանում՝ 17 հայ զինծառայող
Այս պահի դրությամբ հայկական կողմ ունի ադրբեջանական կողմից հարցաքննված 2 ռազմագերի, նրանք հարցաքննվել են քրեական գործի շրջանակներում, նրանց մասնակցությամբ իրականացվել են քննչական, այլ դատավարական գործողություններ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ, ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, երեք անգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջներն ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նրանցից մեկը նշեց, թե Ադրբեջանում իրեն դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին», - նշեց նա։
Հարցին՝ ադրբեջանական կողմից այդ երկու ռազմագերի՞ն է, նա պատասխանեց, որ մյուսների մասով ավելի տվյալներ կներկայացնեն պարբերաբար. եթե ՊՆ իր իրավազորության սահմաններում ներկայացում է իրենց տվյալներ, իրենք էլ եթե ստանան տվյալներ, անմիջապես կներկայացնեն լրատվամիջոցներին։
Նա հայտնեց, որ հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում։
«17 զինծառայողի տվյալները ճշտված են, երկուսի մասով տվյալները ճշտվում են, հաստատապես ոչինչ չասենք։ Աշխատում ենք ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության և պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ հայ զինծառայողների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու համար։ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության, առանձին իրավապաշտպաների կողմից ներկայացվել են դիմումներ, մի մասը բավարավել են, մի մասը գտնվում է ընթացքի մեջ, քննարկման փուլում», - ասաց նա:
ՔԿ պաշտոնյան ասաց, որ խաղաղ բնակչի մասով տվյալները ճշտվում են․
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ռազմագերիների առնչությամբ Եվրոպական դատարան ներկայացված է վեց գործ
- ՀՀ ՊՆ կարևորում է ԿԽՄԿ միջնորդրությամբ ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը
- Հայկական կողմը 5 ռազմագերիների մասով ստացել է ՄԻԵԴ-ի պատասխանը
- BBC-ն հակադարձում է ադրբեջանական քարոզչությանը՝ Հադրութում գերիների սպանության տեսանյութը կեղծ չէ
- Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան