1000+ հիմնադրամ․ Ֆորմուլա 1-ի մրցարշավորդը գումար չի փոխանցել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000+) պարզաբանում է տարածել այն մասին, թե Ֆորմուլա 1-ի Մաքս Վերշթափենը գումար էր փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, ինչի մասին գրել էր նաև Panorama.am-ը։
Հիմնադրամը նշում է, որ այս հայտարարությունը հիմնված էր նվիրատվության ստորև ներկայացված մանրամասների վրա, որը գտնվում է կայքում: Այնուամենայնիվ, հետագա հարցումների արդյունքում պարզվել է, որ ստորև նշված նվիրատվությունը իրականում չի կատարվել Մաքս Վերշթափենի կողմից, այլ ինչ-որ մեկը նվիրատվություն է կատարել՝ օգտագործելով նրա անունն ու թողնելով նաև հաղորդագրություն նրա անունից:
Հիմնադրամը ներողություն է խնդրում թյուրիմացության համար։
Dear all, We had issued a statement earlier today that Max Verstappen had donated $100 to the Insurance Foundation for...
Posted by 1000+ on Monday, October 26, 2020