Պետքարտուղար Պոմպեոն պետք է պարտադրի Ռոյս-Էնգելի համաձայնագրի կիրառումը. Ֆրենկ Փալոնը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը իր Թվիթերի էջում գրել է, որ պետքարտուղար Պոմպեոն պետք է պարտադրի Ռոյս-Էնգելի համաձայնագրի կիրառումը:
«Մենք հստակ տեղեկություն կունենայինք այն մասին, թե որ կողմն է այսօր խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորներին մոնիթորինգ իրականացնել շփման գծում, ինչպես սահմանված է Ռոյս-Էնգելի 2015 թվականի համաձայնագրում»,- գրել է կոնգրեսականը:
Վերջինս հավելել է, որ «պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի այդ դիրքորոշումը»,- գրել է Ֆրենկ Փալոնը:
Ռոյս-Էնգելի համաձայնագրով նախատեսվում է շփման գծից դիպուկահարներին հեռացում և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում։ Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր նաև սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան