Գիշերն առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:
Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել
- Թշնամու երկու ԱԹՍ է խոցվել
- ՊՆ ներկայացուցիչ. Թուրքական F16-երի կիրառման ապացույցներ էլ ունենք
- Արծրուն Հովհաննիսյան. Ցավոք, հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն
- Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. ՊՆ ներկայացուցիչ
- Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը. ՊՆ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան