ԵՄ-ն չի բացառում առաջիկայում նախարարական հանդիպումը՝ Էրդողանի հարցով
Այս ամսվա սկզբին կայացած գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրները համաձայնել են դեկտեմբերին կրկին անդրադառնալ Թուրքիայի պահվածքին ու սպառնացել են պատժամիջոցներ կիրառել, եթե Էրդողանի «սադրանքները» չդադարեն:
ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն նախօրեին ասաց, որ չի բացառում, որ Էրդողանի վերջին մեկնաբանություններից հետո ԵՄ նախարարների շտապ հանդիպումը տեղի կունենա ավելի վաղ:
«Մենք հստակ ակնկալում ենք գործողությունների և հայտարարությունների փոփոխություն թուրքական կողմից», - ասել է Ստանոն մամուլի ասուլիսում:
Ստանոն նշել է, որ շատ քննարկումներ կլինեն «տեսնելու՝ մենք կշարունակե՞նք սպասել, թե՞ քայլեր կձեռնարկվեն ավելի շուտ»:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը թուրքերին կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերությունները վատթարանում են արմատական իսլամի դեմ Փարիզի կոշտ դիրքորոշման պատճառով: Էրդողանը նաև վիրավորական արտահայտություններ արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված՝ ասելով, թե վերջինս հոգեկան առողջության խնդիր ունի։ Էրդողանի հայտարարությունները զայրացրել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին ու ԵՄ անդամ երկրների ղեկավարներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Մակրոնին ու Էրդողանի խոսքերն համարում «անընդունելի ու անտանելի»:
Թուրքիան և Ֆրանսիան երկուսն էլ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի անդամներ են, բայց տարաձայնություններ են ունեցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Սիրիան և Լիբիան, ծովային իրավասությունը Արևելյան Միջերկրականում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։ Այս մասին գրում է France 24-ը։
Ֆրանսիան Թուրքիա ներմուծման 10-րդ աղբյուրն է և Թուրքիայի արտահանման 7-րդ շուկան, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիայի կանցլեր․ Դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին
- Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է
- Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ
- Մակրոնի հոգեկան առողջության մասին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան հետ է կանչել դեսպանին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան